Ինչո՞ւ տեսակավորել աղբը
Որքան քիչ աղբ հասնի աղբավայր, այնքան քիչ վնաս կհասցվի բնությանն ու շրջակա միջավայրին։
Որտե՞ղ լցնել թափոնները։
Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրված են տեսակավորման թափոնամաններ։ Պարզապես պետք է տանն առանձնացնենք վերամշակելի թափոններն ու հասցնենք գունավոր թափոնամաններ, որոնցից
1․ դեղինը թղթի համար է,
2․ կապույտը՝ պլաստիկի,
3․ մոխրագույնը՝ ապակու համար։
Ինչպե՞ս տեսակավորել։
1․Թուղթն ու ստվարաթուղթը թափոնաման նետելիս ծալել, փոքրացնել։
2․Պլաստիկե և ապակե տարաները ցողել ջրով, սննդի մնացորդներից առաջացող տհաճ հոտը կանխելու, տարածքում հակասանիտարական վիճակ չստեղծելու համար։ (Առավել մանրամասն տեղեկատվություն կգտնեք թափոնամանների վրա)։
3․Այն հասցեներում, որտեղ չկան մոխրագույն թափոնամաններ (որոշ տեղերից դրանք գողացել են), կարող եք ապակին նետել կապույտ թափոնամանի մեջ, քանի որ պլաստիկի և ապակու տեսակավորումն ու տեղափոխումն իրականացվում է նույն մեքենաներով։
Մեր տանը պլաստիկ շշերի վրայից մայրիկս միշտ հանում է խցանները , քանի որ կան մարդիկ (հաշմանդամ) , որոնք այդ խցանները վերամշակում են և պատրաստում են տարբեր իրեր :