Ոսկին և երկաթը

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
լավությունը չես տեսնում:

Գործնական աշխատանք

Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով տեքստի շուրջ առաջադրանքներ կազմի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։/Google forms, quizizz.com, power point/

Ահա իմ սարքած ֆլեշմոբը:

Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Ան…ամ-անգամ

Կո…քին-կողքին

Վար…-վարդպ

Տար…րինակ-տարօրինակ

2. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

վարդի վրա շատ փշեր կան։

Մեր դասարանում մի աչքի փուշ կա։

3. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:

մատ-գոյական

գրիչ-գոյական

լքել-բայ

5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Գոյական

տներ

երկիր

Ածական

սուր

Բայ

կառուցել

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

  • ա/ճամփորդեց-ճամփորդել
  • բ/պետք է վճարեք-պիտի վճարել
  • գ/ասաց-ասել
  • դ/երազում էր-երազել

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Շենքերի տանիքներն էլ էին կլոր:

8. Լրացրո՛ւ  առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր :
բ/Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:

Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

10. Այնինչ է այնինչ
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
           Պատասխան արևածաղիկը                     

11.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

ենթական Ջովանինոյի

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Երկրում ,որտեղ ունի սուր բան չկա

13. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Չորս ապտակ ասաց պարեկը։

ես կասեի ,որ նա բերեր նոր վարդի թուփ տնկեր

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

  • Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ոչ ես չէի ուզենա։

Առաջադրանքները՝ Ն․ Նիկողոսյանի

Մայրենի 29.04.2024

Կատարի՛ր առաջադրանքները։

Տրված բառակապակցությունները նախադասություններ դարձրո՛ւ։

Օրինակ՝ բուրավետ վարդ-Վարդը բուրավետ է։

շողշողուն արև-արևը շողշողուն է

փայլուն աստղ-աստղը փայլուն է

խորհրդավոր լուսին-լուսինը խորհրդավոր է

մաքուր օդ-օդը մաքուր է

Տրված նախադասություններից ամեն անգամ մի <ավելորդ> բառ հանի՛ր և թող միայն ամենակարևոր բառերը։

Չարաճճի քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ։

Քոթոթները աղմկելով խաղում էին կանաչ խոտերի մեջ

Քոթոթները խաղում էին կանաչ խոտերի մեջ

Քոթոթները խաղում էին խոտերի մեջ

Քոթոթները խաղում էին

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերի վրա։

Գարնանային երեկոյի անձրևը տեղացել էր նոր ծաղկած

Արևի առաջին շողերը խաղում էին ամպի սպիտակ քուլաների հետ։

Շողերը խաղում էին

Երկու պարզ նախադասությունների արանքում կապակցող բառեր ավելացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ։

Արամը տուն շտապեց։

Նա ուզում էր վերցնել գնդակը։

Սկսեց անձրև տեղալ։

Բոլորը բացեցին անձրևանոցները։

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի։

Ներս մտավ թաթը վիրավոր արջը։

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում:

Նրա տիկնիկի շորը պատռվել էր։

Արամը տուն շտապեց և նա ուզում էր վերցնել գնդակը

Սկսեց անձրև տեղալ և բոլորը բացեցին անձրևանոցները:

Բժիշկ Այբոլիտը սպասում էր նոր այցելուի և ներս մտավ թաթը վիրավոր արջ

Փոքրիկ աղջիկը լաց էր լինում,որովհետև նրա տիկնիկի շորը պատռվել էր:

Փորձի՛ր մի քանի օրինակ էլ ի՛նքդ կազմել։

Անահիտը արագ տուն շտապեց,որովհետև ն մոռացել էր իր գիրքը

Ա և Բ սյունակներից գտի՛ր իրար հետ մտքով կապված նախադասությունները և կապակցող բառերի օգնությամբ (իսկ, երբ, սակայն, և, թե) միավորի՛ր դրանք՝ ստանալով բարդ նախադասություններ։

Ա․ Ապրիլը գարնան ամիս է։

Տղան շատ ուրախացավ։

Բացվեց գարնան առավոտը։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել։

Բ․ Այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Հուլիսը ամռան ամիս է։

Նա հաղթեց մրցույթում։

Նա տեսավ դեպի իրեն ընդառաջ եկող ընկերոջը։

Ապրիլը գարնան ամիս է,իսկ հուլիսը ամռան ամիս է:

Տղան շատ ուրախացավ,որովհետև նա հաղթեց մրցույթում

Բացվեց գարնան առավոտը և այգեգործներրը շտապեցին իրենց այգիները խնամելու։

Մարզիկն ուզում էր առաջինը տեղ հասնել ,սակայն նա տեսավ դեպի իրեն ընդառաջող ընկերոջը

Գրի՛ր անհրաժեշտ կապակցող բառերը և կարդա՛ բարդ նախադասությունները։

Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարժության համար։Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին։Ես նրա մասին ուզում եմ պատմել, որչմոռանամ նրան։ Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են։ Բոլորը չէ, որ բարեկամ ունեն։ Եվ ես վախենում եմ, որ կդառնամ մեծահասակների նման, որովհետև նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում։

Հատված՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի <Փոքրիկ Իշխանը>վիպակից։

Թվական

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…

Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսանեկրու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել, հետևյալ թվականների ուղղագրությունը ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

54-հիտսունչորս

847-ութ հարյուր քառասունյոթ

6985-վեց հազար ինը հարյուր ութսունհինգ

12546-տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց

68-վատսունութ

95-իննսունհինգ

15-տասնհինգ

58-հիտսունութ

697-վեց հարյուր իննսունյոթ

89-ութսունինն

  • Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին:

Միասին գրվում են երկնիշները օրինակ քսանչորս,իսկ առանձին գրվում են հարյուրավորները օրինակ երկու հարյուր քսան

  • Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ուածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

Տաս

Քսան 

Երեսուն

Քառասուն

Հիթսուն

Վաթսուն

Յոթանասուն

Ութսուն

Իննսուն

Սուն մասնիկն է կրկնվում

Փոխեցին գլուխները

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։

Ուսուցիչ Քերականը իրենց դասերն էր տալիս և ,եթե նրանք այդպիսի սխալներ էն գրում չի ստուգում նրանց գրածը

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։

Բառաչում,ոռնում,հաչում,պոկեց,գրում

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։

Նա բարկացած էր-նա երկվորյակ եղբայրների վրա շատ բարկացած էր։

Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է-իսկ սոսինձը հիմա խանութներում այնքան թանկ է վաճառվում

Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները-տեսեք թե ինչ էին գրել այդ անպճտանները գոյականների բայերի մասին

  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր._ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին:

Որովհետև շատ հետաքրքիր է,որ մի առյուծ հայտնվեց որն Մարկոյի և Մարկոյի գլուխներն պոկեց և խփեց իրար։

  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր․․․

շշմած կարագը երազում էր, որ հայտնվի հացի վրա ,բայց նա այպես էր շշմել ,որ սառնարանից չէր պոկվում

  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում մլավող մուկը կլիներ թագավորը

Եթե մուկը մլավեր և գար մեր դասարան այն մարդիկ ովքեր կատուներից վախենում էն պատուհանից դուրս կթռնեին

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց ամբողջ աշխարհը բարևելուց ապտակոցի կխաղային

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում

Ոչխարը-բառաչում

Խոզը-խռխռում

Հավը-կչկչում

Այծը-մկկում

Կատուն-մլավում

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր. 

Խաբարբզիկ շերեփ

Նեռվայնացած հեռախոս

Թռչող պղպեղ

Ծաղկած արջ

Վարդագույն խնարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:

Խաբարբզիկ շերեփը

Մի անգամ մայրիկը ինձ խնդրեց ,որ ճաշը խառնեմ, բայց ոչ թե բրինձի շերեփով այլ ճաշի։Նա գնաց գործի ,իսկ ես պատահական վերցրեցի բրինձի շերեփը և խառնեցի ճաշը։Իրիկունը մայրիկս եկավ տուն և ասաց ,որ ճաշը շատ համեղ է ,բայց մի քիչ անց շերեփը լեզու առավ և ասաց։

-Իսկ,նա ինձնով է ճաշը խառնել ոչ թե ճաշի շերեփով։

-Մանե~,-գոռաց մայրիկս։

-Հա մամ,-վախեցած ասացի ես։

-Ես քեզ չէի ասել ,որ ճաշի շերեփով խառնես։

-Հա բայց ես խառնեցի։

-Լավ։

Դա դեռ լավ էր,մյուս օրը ես հիվանդացա և մայրիկս ասաց ,որ սառը ջուր չխմեմ,իսկ ես շատ ծառավ էի և ջուրը սառը խմեցի ,այդպես համ շերեփը անգամ խաբար տվեց ,իսկ նրանից հետո խաբար տվեց թեյնիկը։Այդպես մեր տանը մի խաբարբզիկնեըի խումբ բացվեց։

  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Թեստ 11

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով (հայտնվել) հայտնվեց մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»: 

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։ 

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել)շապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ 

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։ 

– Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել)կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ 

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։ 

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։ 

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
       

Զվար…-զվարթ

Քա…ցր-քաղցր

Վերադար…ել-վերադարձել

Ի…ավ-իջավ 

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը. 

     ա/ ծիծաղելով 

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով 

     դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

դեպքից-Առիթ

Ուրախ-Ուրախությամբ լցված՝ համակված՝ տոգորված

Վարկյանին-?

Զիլ-Բարձր և սուր (ձայնի մասին):

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ 

  բ/անզգույշ-ածանցավոր 

  գ/փոքրիկ-պարզ 

  դ/այնտեղ-բարդ 

5. Տեքստից դու՛րս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրու՛  հոգնակի:

Իրիկուն-իրիկուններ

Ծիծեռնակ-ծիծեռնակներ

Գյուղում-գյուղերում

Կերակուր-կերակուրներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ 

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական 

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)պատահեց

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) հայտնվեց մեր գյուղում ու մեր կտուրի տակ

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել)շապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։ 

Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել)կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։ 

8. Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը                                                             Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
  ենթակա  մայրը

  ստորոգյալ ճչալով

9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն.

– Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։


10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած  կետադրական նշան: Լրացրո՛ւ: 

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց

Մի գարնան իրիկուն էր ,որ այս դեպքը պատահեց
11. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

12. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

13.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ. 

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը 

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը 

14. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին. 

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից 

        դ/ ծլվլում էր երդիկին 

15. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Ովովհետև կատուն այն տարել էր ամբարի տակ և ,նրանք փորձում էին կատվին փայտերով հանել բժիշկ ,բայց կատուն ձագին կերավ:

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարանը և Էրեբունի ամրոցը

Բարև Ձեզ ,այսօր մենք գնացել էինք Էրեբունի թանգարանը:Այնտեղ շատ հետաքրքիր հին իրեր կային,օրինակ Երևանի ( ոչ իսկսկան) սեպագրից սկսած մինչև մի վառված հին թրի և նույնիսկ մարդու ուղեղի,քարացած մնացորդներից վերջացնելով:Թանգարանի մուտքի պատերին նկարված էին մարդակերներ:Հետո մենք բարձրացան երկու հարյուր եռեսունինը (երևի) աստիճաներով վորպեսսզի տեսնենք Էրեբունի ամրոցը:Նաև մուտքի դիմաց մի արձան կար դա Արգիշտի առաջինն էր:Էրեբունի ամրոցի ճանփին մենք տեսան Երևանի վկայագրի իրականը:Հետո մենք գնացինք վարդավառի այգի և այնտեղ համովություններ կերանք,տենիս խաղացինք,գնդակով մի փոքր խաղացինք և վերադառձանք մեր դպրոց:

Սա այնտեղի (Էրեբունի ամրոցի) նկարներից մեկն է

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովել

բարկանալ-զայրանալ

հիմնադրել-ստեղծել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։

Հասարակ-հատուկ

Հիմար-խելացի

Վերջին-առաջին

  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։

_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:

_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:

Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:

Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:

  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։

Իմ ընկեր արձագանքը

Իմ անգամ ես,մայրիկս և հայրիկս գնացել էինք անտառ:Անտառում ես թիթեռներ էի բռնում:

-Սպասիր,-գոչեցի ես թիթեռին:

-Սպասի՜,-ասաց մի անծանոթ ձայն:

-ես,թե՞ դու,-հարցրեցի ես:

-դու՜:

-Ինչ է անունդ ,իմ անունը Մանե է:

-Մանե՜,-ասաց նա:

-Հետաքրքիր է,բայց ու՞ր ես դու,անտառի մյուս ծերին թե այս:

-Ա՜յս

-Իսկ կլինես իմ ընկերուհին,ոչ թե այո:

-Այո՜:

-Իսկ դու գիտես օրինակ մաթեմատիկա ,ես գիտեմ:

-Գիտե՜մ:

-Իսկ ինչ կլինի տաս անգամ տաս

-Տա՜ս,-ասաց միամիտ արձագանքը

-լավ հանգիստ թողենք մաթեմատիկան անցնենք մայրենիին:Ոնց է գրվում կենդանի բառը դ-ով թե թ-ով:

-թ-ո՜վ,-առանց մտածելու ոնց առաջին հարցիս ասաց պատասխան միամիտ արձագանքը:

-լավ իսկ ով է հիմնադրել Երևանը Արգիշտին թե Մենուան

-Մենուա՜ն,-ասաց արձագանքը

-Իսկ ով էր ավելի լավ սովորում դպրոցում դու՞ թե ես:

-Ե՜ս

Այդպես ես հասկացա ,որ արձագանքը մի քիզ միամիտ է ,բայց ընկերացա արձագանքի հետ:

  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․

Արձագանքը ապրում է անտառում և սիրում է նկարել այնտեղի կենդանիներին:Նա սիրում է տերևներ ուտել և սկյուռիկների թողած պոպոքները:

  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր/ ձայնագրիր հեռախոսով կամ համակարգչով որևէ առցանց ծրագրով, գրանցվիր SoundCloud Կայքում և այնտեղ տեղադրիր ձայնագրությունդ և հղումը հրապարակիր բլոգումդ, օգնող հոլովակը՝ այստեղ/

Իմ ընկեր արձագանքը

իմ անգամ ես,մայրիկս և հայրիկս գնացել էինք անտառ:Անտառում ես թիթեռներ էի բռնում:

-Սպասիր,-գոչեցի ես թիթեռին:

-Սպասի՜,-ասաց մի անծանոթ ձայն:

-ես,թե՞ դու,-հարցրեցի ես:

-դու՜:

-Ինչ է անունդ ,իմ անունը Մանե է:

-Մանե՜,-ասաց նա:

-Հետաքրքիր է,բայց ու՞ր ես դու,անտառի մյուս ծերին թե այս:

-Ա՜յս

-Իսկ կլինես իմ ընկերուհին,ոչ թե այո:

-Այո՜:

-Իսկ դու գիտես օրինակ մաթեմատիկա ,ես գիտեմ:

-Գիտե՜մ:

-Իսկ ինչ կլինի տաս անգամ տաս

-Տա՜ս,-ասաց միամիտ արձագանքը

-լավ հանգիստ թողենք մաթեմատիկան անցնենք մայրենիին:Ոնց է գրվում կենդանի բառը դ-ով թե թ-ով:

-թ-ո՜վ,-առանց մտածելու ոնց առաջին հարցիս ասաց պատասխան միամիտ արձագանքը:

-լավ իսկ ով է հիմնադրել Երևանը Արգիշտին թե Մենուան

-Մենուա՜ն,-ասաց արձագանքը

-Իսկ ով էր ավելի լավ սովորում դպրոցում դու՞ թե ես:

-Ե՜ս

Այդպես ես հասկացա ,որ արձագանքը մի քիչ միամիտ է ,բայց ընկերացա արձագանքի հետ:

Թեստ 10

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  է ուտում(ուտել):

– Ոչխարն ուտում է ամեն ինչ:

– Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

– Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

– Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

– Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

– Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

– Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) փորձում էին համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

– Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

– Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված: 

Նա ապշած ինձ նայեց.

– Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել)նայեց ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

– Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել)ամաչեցի: Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

– Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

– Ի՞նչ է:

– Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր: 

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
գա…տնիք-գաղտնիք

Վեր…-վերջ

Համար…ակ-համարձակ

Ջար…ելով-ջարդելով

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը. 

        ա/հանգիստ չունեցող

        բ/անհամբեր

        գ/անընդհատ աշխատող

        դ/անընդհատ հանգստացող

      3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր -անվտանգ

բ/չարություն -բարություն

գ/թույլ  -ուժեղ

դ/ տգեղ-գեղեցիկ

       4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը. 

ա/վտանգավոր – ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

        5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ-ծաղիկներ

 բ/իշխան-իշխաններ

 գ/քամի-քամիներ

 դ/փուշ-փշեր

       6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:   

          Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

       7.Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  է ուտում(ուտել):

Նրանք ամեն կերպ (փորձել) փորձում էին համար□ակ երևալ:

Փոքրիկ իշխանը (նայել)նայեց ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել)ամաչեցի:

Փոքրիկ իշխանը (նայել)նայեց ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը: 

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

    ենթակա       քամին

    ստորոգյալ   խաղում

9.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

Պատմողական

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ:

Հարցական

ուրեմն ծաղիկներ է՞լ  է ուտում(ուտել):

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

Ես մի մոլորակ գիտեմ ,որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում:

11.Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
    Բարկացած,ոսկեգանգուր մազերով

  12.Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

   13.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց: 

Նա ամեչեց ,երբ փոքրիկ Իշխանը ասաց որ այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

    14.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են: 

Նա մտածում էր ,որ ծաղիկները թույլ են և փորձում են համարձակ լինել:

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը: 

Շարժիչի մեջ հեղույս էր լցվել: