Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Այսօր մենք դասարանով ուղեվորվել ենք դեպի Կոտայքի մարզի Սևաբերդ բնակավայր: Երբ հասանք Սևաբերդ մենք ապշած և ոգևորված էինք ձյան առատությամբ:Երբ հասանքը պետք էր մի սար բարձրանալ իսկ երբ բարձրացանք բոլորը հերթ կանգնեցին սահնակ քշելու համար:Երբ եկավ իմ և իմ ընկերուհի Անժելի հերթը մենք նստեցինք սահնակն և արագ սահեցինք ներքև, երբ սահնակից իջանք սկսեցինք սահնակը քաշտալով բարձրանալ վերև:Իջնելը շատ հաճելի էր իսկ բարձրանալը` բարդ:Երբ կրկին հերթ էինք կանգնում ընթացքում ձնագնդիկներով խաղում էինք գցում:

որոնողական աշխատանք

Էջմիածին
Պարն ունի երեք մաս․ առաջին մասը ետ ու առաջ է, երկրորդը՝ աջ ու հավասար, երրորդը՝ տեղում։ Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ։ Պարում են խառը, ձեռքերը ափ-ափի, արմունկները՝ դեպի վեր ծալած, դաստակները՝ գլխի, իսկ արմունկները՝ կրծքի մակարդակին։ Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ։

Պարի առաջին մասում ետ ու առաջ շարժումը կատարվում է անկյունագծով աջ ու առաջ՝ խորը խոնարհումներով, որոնք ժողովուրդը մեկնաբանում է իբրև խոնարհում Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական է։ Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը նախ փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին։ Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արևի մայրամուտը, նաև մահը։ Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծն այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ՝ նրանից ծագող ճառագայթներով, այսինքն՝ շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով։

Երկրորդ մասում՝ վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով և փոքր խոնարհումներով, որոնք այժմ խորանից աջ և ձախ (6-6) գտնվող 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են։ Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական շրջանում այդ շարժումները խորհրդանշել են 12 համաստեղությունները՝ կենդանակերպերը։

Երրորդ մասում՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը կրկին արևապաշտական խորհուրդ է կրում։ Վերև պարզած ձեռքերը մի կողմից արևի ձոնի շարժումներ են խորհրդանշում, մյուս կողմից բոցկլտացող կրակ են հիշեցնում։ Ամբողջ պարաձևի ընթացքում, թե՛ աջ, թե՛ ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից և մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախը՝ յուրաքանչյուր պարաքայլին, ասես շրջանից վանվելով, տարվում է դեպի դուրս։ Հիշենք, որ պարի կլոր հատակագիծը, բացի արևի սկավառակից, նաև կյանքի շրջանն ու տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում։ Եվ քանի որ աջը հաջողության խորհրդանիշն է, իսկ ձախը՝ ձախորդության և մահվան, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ընթացքում աջը, այսինքն՝ հաջողությունը պահվում է համայնքի, հասարակության ներսում՝ փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը՝ ձախորդությունը, թարսությունը, ամեն քայլի հետ վանվում է համայնքից, հասարակությունից դուրս

Փափուռի

Պարն ունի երկու հատված՝ դանդաղ և արագ։ Արագ և դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների։

  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ և նաև հետո կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ։

Առակներ

Առյուծը և կենդանիները

 

 Պատասխանում են. 

— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ 

 — Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.

 Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն 

պիտի ընծա մատուցենք, 

որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

 

Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
— Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։
Պատասխանում են.
— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։
Առակիս միտքը հայտնի է. աշխարհիկ և եկեղեցական չար առաջնորդները՝ տանջելով հպատակներին, չեն պահպանում նրանց ուրիշների վտանգից։

Ճամբարային ամփոփում

Ես սովորում եմ Հայրենագետ- երաժիշտներ ջոկատում:

Առաջին շաբաթ
1-ին օր

Քանի որ առաջին օրը ես չէի եկել ես սկսում եմ երկրորդ օրից:

2 -րդ օր

Ճամբարային ամսվա երկրորդ օրը մենք խաղացինք ազգային խաղ «Հեյ խմբեր, հեյ» ,նաև «սովորող -սովորեցնող »նախագծի շրջանակներում սովորեցրեցինք երրորդ դասարանցիներին «Էջմիածին» երգը: Ընդհանուր պարապմունքի ժամանակ արտասանեցինք երեք բանաստեղծություն և մի քանի երգ երգեցինք: Այսօր խաղացինք նաև «Աքլորակռիվ» խաղը :

3 -րդ օր

Այսօր մենք մասնկացեցինք «Art – թերապիայի» , որն իրենից ենթադրում էր հանգիստ երաժշտության ներքո մեր պատկերացնումները թղթին հանձնելը : Դրանից հետո մենք երկու պար սովորեցինք , իսկ հետո խաղացինք մաֆիա: Օրվա վերջում մենք գնացինք Բնագիտության դասարան և խաղեր խաղացինք:

4 -րդ օր

Այսօր մենք ջոկատով մայրենիի ֆլեշմոբ արեցինք , իսկ դրանից հետո խաղացինք մաֆիա: Հետո մենք էլի մի քանի խաղ խաղացինք և սկսեցինք նախագիծ անել: Պետք է մի խումբ դառնայինք և մի առակ ընտրեինք , դասավորեինք տողերը և բեմադրեինք այն:

5-րդ օր

Այսօր բավական հանգիստ օր էր: Աղջիկներով հոլ էինք պտտում, իսկ տղաները ֆուտբոլ էին խաղում :

Երկրորդ շաբաթ

1-ին օր (15.01.2024)

Այսօր մենք ջոկատով ուսումնասիրեցինք Դաղդղանը : Դաղդղանը հայկական փայտե հմայիլ է (թալիսման), որին վերագրվում է չարխափան ուժ: Կավից ամենքս պատրաստեցինք մեր հմայիլը :

2-րդ օր

Այսօր մենք ունեցանք համերգ Վերնատանը , որին մասնակցեցին նաև մեր ծնողները :

3-րդ օր

Այսօր բացակայել եմ

4-րդ օր

Այսօր մենք մեր ջոկատով գնացել էինք Սևաբերդ : Բոլորս ոգևորված էինք ձյան քանակով : Վաղուց այդքան ձյուն ես չէի տեսել : Սահնակ քշեցինք , ձնագնդիկ խաղացինք և բարձր տրամադրությամբ և ամբողջովին թաց վերադարձանք Երևան :


5-րդ օր

Այսօր մասնակցեցինք Մեդիա-ուրբաթին : Երգեցինք , պարեցինք և լիցքաթափված վերադարձանք տուն :

Երրորդ շաբաթ

1-ին օր (22.01.2023)

Այսօր մեզ հյուր էր եկել դպրոցի հոգեբանը : Մենք շատ հետաքրքիր զրույց ունենացանք ընկերության մասին, բոլորս կիսվեցինք մեր պատմություններով: Հետո բոլորով նոր պար սովորեցինք և խաղացինք հոլով:

2-րդ օր

Այսօր բացակայել եմ, քանի որ առատ ձյան պատճառով չկարողացանք հասնել դպրոց :

3-րդ օր

Այսօր մենք ջոկատով գնացել ենք սահադաշտ և շատ ուրախ ժամանակ ենք անցկացրել : Հետո վերադարձանք դպրոց , խաղացինք այնպիսի խաղեր , որոնք մեր ուսուցիչներն ու ծնողներն են խաղացել փոքր ժամանակ :

4-րդ օր
Այսօր մենք սկզբում մի քիչ լեգոներով և փազլներով խաղացինք:Հետո մենք: Բաժանվեցինք երեք խմբի և «Բառքամոցի» խաղացինք:Հետո «Փափուռի» պարը պարեցինք և գնացինք երկարօրյա:

5-րդ օր

Այսօր սկզբում մենք ընկեր Շուշանի ջոկատի հետ կինո դիտեցինք:Հետո ինձ,իմ ընկերուհի Անժելին և մեր ջոկատից Ստեֆանիին տարավ ընկեր Սոնան , որ օգնենք վեցից-հինգ տարեկաններին դդումով բիսքվիթ պատրաստել,մի քիչ զրուցեցինք ընկերության մասին դպրոցի հոգեբանի հետ, և փայտից և այլ հեղուկներից պատրաստեցինք նկարներ: