Նապաստակը ցավից լաց էր լինում։ Մուկը մոտեցավ և հարցրեց։
-ինչդ է ցավում
-երեխաները կանգնել էին ոտքիս – պատասխանեց նապաստակը։
Մուկը որոշեց դեղ բերել։ Երբ մուկը դեղը բերեց, նապաստակի ոտքը լավացավ։Նրանք ընկերացան և այլ ընկերներ ընեցան
Category Archives: ՊԱՏՈւՄՆԵՐ
Ցանկությունների ծառ
Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.
— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը«Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են
Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:
- Դուրս գրի՛ր անհականալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի կամ մեծերի օգնությամբ:
- Պատմի՛ր ծառի մասին: Ինչո՞ւ այն սովորական ծառ չէր:իմ կարծիքով ծառը կախարդական էր որտև գյուղի մարդիկ են ցանել։
- Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը:-ես ուզում եմ որ բոլոր երխաները ետ գան։
- Ինքդ վերնագրիր պատմությունը: Կախարդական ծառը և երկու ընկերը
- Դուրս գրի՛ր կեռնեխի ցանկությունը:ուզում եմ որ ,պարոն Սմիթը բարի դառնա
- Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություններ կհայտնես
Միայն չորս ցանկություն ունեմ .
Որ պատերազմ չլինի
իմ ընտանիքում ոչ մեկ չհիվանդանա
Ես նկարչուհի դառնամ
և ինձ շունիկ առնեն
Երազել սիրող աղջիկը
Լինում է չի լինում , մի աղջնակ է լինում , անունը ` Անուկա:
Նա շատ էր սիրում երազել և կենդանիների հետ ընկերություն անել :
Մի օր նա որոշում է գտնել այն հեքիաթային մոլորակը , որտեղ բոլորը հասկանում են կենդանիների լեզուն:
Վաղ առավոտյան նա վերցնում է իր իրերը և ճամփա է ընկնում : Երկար քայլում է և հասնում է մի տարօրինակ ծառուղու , որտեղ յուրաքանչյուր ծառ իր գույնն ուներ : Անուկան որոշում է , որ հենց այդ ճանապարհը կտանի իրեն դեպի իր երազանքի մոլորակը: Ծառուղով քայլելիս Անուկան լսում է մի գեղեցիկ ձայն՝ ինչ-որ մեկը կամաց երգում էր: Անուկան ուշադիր նայում է շուրջ բոլորը , սակայն ոչ մեկի չի տեսնում : Երբ ավելի ուշադիր է փնտրում, հասկանում է , որ մի փոքրիկ թիթեռնիկ է երգում : Անուկան հասկանում է , որ հասել է հրաշալի մոլորակ և արդեն կարողանում է հասկանալ կենդանիներին:
Անուկան հեռվում նկատում է մեծ քար , մոտենում է և հասկանում է , որ դա ոչ թե քար է , այլ մեծ, շատ մեծ կրիա: Կրիան պատմում է, որ ինքը օվկիանոսային կրիա է և արդեն 55 տարեկան է : Պատմում է, որ իրենք շատ երկար են ապրում և որ նա ունի մեծ ընտանիք : Կրիան Անուկային առաջարկում է շրջել օվկիանոսում :
Ճանապարհին նրանք հանդիպում են մեծ և գունավոր մեդուզային և մեծ , շատ մեծ կետի, սակայն նրանց հետ չի հաջողվում զրուցել , քանի որ նրանք շատ հեռու էին:
Անուկան որոշում է այցելել նաև ցամաքային կենդանիներին : Ճանապարհին տեսնում է Ռնգեղջյուրի : Ռնգեղջյուրը պատմում է , որ իրենք սիրում են քնել օրվա շոգ ժամերին և նախընտրում են զբոսնել գիշերային ժամերին : Նրանք շատ լավ հոտառություն և լսողություն ունեն , սակայն ցավոք շատ վատ են տեսնում :
Ճանապարհին Անուկան հանդիպում է վագրակատվի , ով համաձայնվում է տանել Անուկային մի գեղեցիկ դաշտ, որտեղ շատ ծաղիկներ կան :
Վագրակատուն պատմում է, որ իրենք կարողանում են վազել մինչև 112 կմ/ժ արագությամբ և համարվում են ամենաարագավազ կենդանին: Չնայած նրան, որ վագրակատուները շատ արագավազ են , համարվում են շատ թույլ կենդանիներ և եթե չեն հասցնում շուտ փախչել, կարող են դառնալ առյուծի կամ այլ ուժեղ կենդանու զոհ :
Մինչ նրանք զրուցում էին վերևում մի փոքրիկ թռչուն էր նկատվում, որն աստիճանաբար մոտենում էր : Երբ արդեն շատ մոտեցավ , Անուկան հասկացավ, որ դա ոչ թե փոքրիկ թռչուն էր , այլ մի մեծ արծիվ :
Արծիվը որոշում է Անուկային ցույց տալ իրենց մոլորակը վերևից: Արծիվը պատմում է, որ ճախրելու ընթացքում իրենք շարժվում են մոտ 200– 350 կմ / ժամ արագությամբ, դանդաղ են թվում թռիչքի բարձրության պատճառով, բարձրանում եմ մինչև 9 կմ: Միևնույն ժամանակ, նրանք հիանալի տեսնում են այն ամենը, ինչ տեղի է ունենում գետնին և կարող են միաժամանակ կենտրոնացնել իրենց տեսողությունը երկու օբյեկտի վրա: Լրացուցիչ թափանցիկ կոպը պաշտպանում է արծիվների աչքերը ուժեղ քամուց և արևի լույսից:
Երբ Անուկան Արծիվի հետ միասին հիանում էր բնության գեղեցկությամբ , հեռվից լսեց մի շատ ծանոթ ձայն, որը կանչում էր իր անունը : Երբ ձայնը մոտեցավ, Անուկան հասկացավ , որ դա իր մայրիկի ձայնն է : Մայրը փորձում էր արթնացնել Անուկային :
Անուկան վեր թռավ քնից և հասկացավ, որ այս ամենը երազ էր և ինքը գտնվում է իր սենյակում և արդեն դպրոց գնալու ժամանակն էր:
Ղա՜֊ղա՜֊ղա՜…
Ուիլյամ անունով մի սագիկ էր ապրում։ Բայց մայրիկը նրան միշտ ասում էր Վիլլի։
Սագիկ Վիլին մտածում էր, որ աշխարհի բոլոր կենդանիները խոսում են իր պես .
-ղա-ղա-ղա
Երբ մի անգամ կատվիկը պատասխանեց` “մյաու” բացականչելով , Վիլլին զարմացավ։ Ի՞նչ է նշանակում «Մյաո՜ւ»։ Նա միշտ էլ համոզված էր, թե կատուները սագերի նման «ղա֊ղա֊ղա» են ասում։
Վիլլին շարունակեց ճանապարհը և հանդիպեց շատ կենդանիների :
— Հա՛ֆ֊հա՛ֆ,— պատասխանեց շունիկը,
— Հի՜ի՜֊հի՜֊հի՜խ,— ասաց ձին,
— Նո՜֊ո՜֊ո՜, —բղավեց կաթնավաճառը ձիու վրա։
Գոնե մեկնումեկը «ղա֊ղա֊ղա» ասեր,— մտածում էր Վիլլին.
Ում հետ մի քիչ զրուցեմ։ Ինչ տխուր է:
Խեղճ Վիլլին նույնիսկ լաց եղավ:
Հետո ճանապարհին հայտնվեց մի կապույտ ավտոմեքենա։
— Ղա՛֊ղա՛֊ղա՛,— գոռաց ավտոմեքենան։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— ուրախացավ Վիլլին։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— ասաց ավտոմեքենան ու անցավ նրա մոտով։
Վիլլին աշխարհի ամենաերջանիկ սագիկն էր զգում իրեն:
ՄԱՅՐԵՆԻ 19.09.2022
Իմ պատուհանից դուրս…
Ես շատ եմ սիրում պատուհանից դուրս նայել, քանի որ ես անյտեղից կարող եմ տեսնել իմ
ընկերուհիներին եւ կարող եմ նայել մեր բակի կատուներին եւ այլ կենդանիներին:
Ամենաշատ սիրում եմ նայել պատուհանից երբ ամառ է կամ ձմեռ: Եվ ես շատ ուրախ եմ , որ իմ պատուհանից գեղեցի տեսարան է բացվում:
Երբ եմ ես շատ ուրախանում
Ես ամենաշատը ուրախանում եմ նրանից, որ ընտանիքիս բոլոր անդամներն ինձ հետ են լինում : Օրինակ իմ մայրիկը,հայրիկը,տատիկներս, պապիկներս,մորաքույրներս և հորեղբայրներս:
Տատիկներս համով ճաշեր են պատրաստում, մորաքույրներս իմ հետ խաղում են եւ օգնում են դաս անել , հորեղբայրներս նույնպես խաղում են իմ հետ, պապիկներիս հետ հեռուստացույց եմ նայում, իսկ հայրիկիս եւ մայրիկիս հետ զբոսնում ենք: