ԻՄ ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԱՌԸ

Այս տարի ամռանը արձակուրդներս անցկացրել եմ Հայաստանում և այցելել եմ ընտանիքիս հետ մի քանի մարզեր և քաղաքներ :

Հունիսը սկսվեց եռօրյա այցով դեպի Վայոց ձորի մարզ ՝ Արատեսի դպրական կենտրոն , որտեղ ունեցանք հետևյալ հայրենագիտական կանգառները.

  • Արփայի հովիտ
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք

Ընտանիքիս հետ գնացել ենք նաև Լոռու մարզ : Այցելել ենք Լոռու բերդ , որը անառիկ ամրոց է Ստեփանավան քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա : Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում :

Լոռու մարզում այցելել ենք նաև Դորբանտավանքի Սբ. Աստվածածին եկեղեցի, որը գտնվում է Ստեփանավանի տարածաշրջանի Սվերդլով գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս արևելք, Սվերդլով – Պրիվոլնոյե ավտոճանապարհից ոչ այնքան հեռու` քիչ թեքություն ունեցող բաց տարածքում:

Լոռու մարզում այցելեցինք նաև Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցի:

Ռուս-ուղղափառ եկեղեցին կառուցվել է 1848 թվականին (այլ տվյալներով 1879 թվականին) ուկրաինացի կազակների   կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղում բնակվող ռուս ոուղզաառների համար: 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը։

Լոռու մարզում այցելեցինք նաև Ստեփանավանի Լոռե Էքստրիմ պարկ , որտեղով անցնում էր Տրանսկովկասյան արահետը:

Տրանսկովկասյան արահետը տարածաշրջանային արահետային ցանց է, որը կազմում է մոտավորապես 3000 կմ՝ Սև ծովից մինչև Արաքս գետ։ 

Ընտանիքիս հետ այցելել ենք նաև Շիրակի մարզ , ք. Գյումրի և Գեղարքունիքի մարզ Սևանա լիճ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *