ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Ծնողներիս պատմելով իրենց և մեր ամանորը շատ չի տարբերվել , ավանդույթները հիմնականում պահպանվել են , ուղղակի մարդիկ են քչացել, ավելի քիչ հյուրեր են գալիս հիմա և ավելի կարճ են տևում տոնական օրերը:

Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա:

Հայկական ավանդույթով գլխավոր ուտեստը խոզի բուդն է, որը հիմա էլ ենք պատրաստում : Բայց հիմա ավելացել են տարբեր ժամանակակից աղցաններ կամ ուտեստներ , որենք չեն եղել այն ժամանակ:

Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները:

Երբ ծնողներս փոքր էին , խաղալիքների այսքան մեծ տեսականի չկար : Եվ իրենց ցանկություններն էլ ավելի համեստ էին : Հաճախ ստանում էին նվեր կոնֆետներով լի փաթեթ և եթե մանդարին կար մեջը , ապա դա ուրախություն էր: Մենք հիմա ավելի մեծ ցուցակներ ենք գրում Ձմեռ պապիկին , խնդրում ենք բազմաթիվ խաղալիքներ և այլ նվերներ:

Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/:

Մենք միշտ փորձում ենք Ամանորը դիմավորել մեր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին: Քանի որ հայրիկս զինվորական է, դա ոչ միշտ է ստացվում , բայց փորձում ենք : Մայրիկս միշտ պատրաստում է մրջնաբույն և այլ համովություններ:

Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/:

Այս նկարում իմ ընտանիքն է: Պապիկս , տատիկս , փոքր հորեղբայրս կնոջ հետ , հայրիկս , մայրիկս և ես : Մյուս հորեղբայրս այս տարի ամանորը դիմավորեց Եվրոպայում ` իր հորեղբայրների հետ:

Իսկ այս նկարում մայրիկս է, պապիկս և մորաքույրս : Պապիկս միշտ ամանորյա գիշերը մայրիկիս ու քույրիկներին տարել է Հանրապետության հրապարակ , որպեսզի տեսնեն գլխավոր տոնածառը :

Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում:

Քանի որ այն ժամանակ հեռուստաալիքների այսքան մեծ բազմազանություն չկար , նայում էին Հանրային հեռուստաալիքի ամանորյա ծրագրերը , շատ էին սիրում նայել «Մեր բակը » և “Home alone” ֆիլմերը: Մայրիկս նշեց այս երգը , որը սիրում էր այն ժամանակ :

Իսկ այս երգը ես եմ հիմա սիրում և հաճախ լսում եմ :

Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները

Այժմյան Ամանորի լավը նրանում է, որ հիմա ամենինչ կա և դժվար չի գտնել , սակայն մայրիկս ասում է , որ այն ժամանակ ավելի ուրախ ու անհոգ են եղել : Հիմա շատ կորուստներ ենք ունեցել և լիարժեք չեն կարողանում ուրախանալ :

Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/:

Եթե ունենայի հնարավորություն , ապա կավելացնեի միայն ՁՅՈւՆ : Կուզենայի ամանորին շատ ձյուն գար ու հեքիաթային լիներ : Կուզենայի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ լիներ որ բոլորը սրտանց նշեն բոլոր տոները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *